Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ալավերդիում բնակիչները կոյուղու հոտից «խեղդվում» են (տեսանյութ)

Ալավերդի համայնքի  Սանահին-Սարահարթի թաղամասերից մի քանիսում բառի բուն իմաստով  հակասանիտարական իրավիճակ է ստեղծվել:

Կոյուղաջրերը ոչ թե կոյուղատարներով, այլ շենքերի բակերով են հոսում ու մինչև անգամ հասել են ավտոճանապարհներին : Սարահարթի առաջին զանգվածի 17, 21 և 22-րդ շենքերի բնակիչները կոյուղու վթարի մասին տեղեկացրել են  «Վելոլիա Ջուր » ընկերության Ալավերդի տեղամասի աշխատակիցներին, բայց դրական պատասխան չեն ստացել:

Ալավերդիի Անկյուն+3