Բացել լրահոսը Փակել լրահոսը
54
A A
Հասարակություն

ՀՀ սահմանադրությունից ուզում են հանել նախաբանում հաաստատագրված ՀՀ Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը․ սահմանադրագետ

«Մենք ունենք Սահմանադրության օր, բայց չունենք սահմանադրականություն, չունենք այնպիսի իրավիճակ, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Եվ այսօրվա Սրբազան Պայքարը նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համար է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Այս հունվարից, երբ Փաշինյանն ասաց, թե ՀՀ-ին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որևէ իմաստալից հիմնավորում դրա համար չբերվեց։ Բայց շատ արագ պարզ դարձավ, որ խոսքը այն մասին է, որ ՀՀ սահմանադրությունից ուզում են հանել նախաբանում հաաստատագրված ՀՀ Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը, այսինքն՝ հիմնասյունը, որի վրա հենված է մեր այսօրվա Երրորդ Հանրապետությունը»,- ասաց սահմանադրագետը։