«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ նոր գրասենյակի բացման արարողությունը
Աջակցիր «Ա1+»-ինԲացման արարողությանը ներկա են եղել Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավարները, ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունների ներկայացուցիչները։
Միջոցառման ընթացքում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը հումանիտար համագործակցության մեդալով պարգևատրել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ՄԱԿ ՊՀԾ ղեկավար Նաննա Սկաուին, ինչպես նաև ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ռազմական կցորդ Ան Ցյանին։
Հակաականային ոլորտում համագործակցության և ներդրած ավանդի հատուկ շնորհակալագրերով պարգևատրվել են տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Ներկաները շնորհավորական խոսք են ուղղել «ՀԱՓԿ» անձնակազմին և հայտնել իրենց պատրաստակամությունը` համագործակցության հետագա զարգացման համար։
Միջոցառման ընթացքում հյուրերին տեսաշարի միջոցով ցուցադրվել է «ՀԱՓԿ» 2024 թվականին կատարած աշխատանքները, այնուհետև նրանք շրջել են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ նոր գրասենյակում։