Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Մի պոստ, երկու պոստ, երեք պոստ…հրեն ներքևը լոկատորներ են դրել, նոր են դրել․ բաղանիսցի (տեսանյութ)

«Մի պոստ, երկու պոստ, երեք պոստ…հրեն ներքևը լոկատորներ են դրել, նոր են դրել: Է՜ն սարի գլխին, տենու՞մ ես»,-ասում է Բաղանիսի բնակիչ Նորիկ Ալավերդյանը:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի՝ Բաղանիսի տներից մեկում ենք հյուրընկալված: Տանտերտը՝  Նորիկ Ալավերդյանը, ցույց է տալիս իր տան դեմդիմաց  գտնվող ադրբեջանական դիրքերը, հիշում՝ 90-ականների կրակոցները, որոնք արձակվել են նաև իր տան ուղղությամբ:

«Ստի կովը կթեր, ընդի կպավ (Ցույց է տալիս փամփուշտի հարվածած հատվածը): Սաղ ջարդեց, փշրեց ստեղ: Ինքը էտա լավ պրծավ»,-ասում է Նորիկ Ալավերդյանը: