Բացել լրահոսը Փակել լրահոսը
449788447_772317141736222_5445479080009637961_n
A A
Տնտեսություն

ԿԲ-ն պատժամիջոցները հրապարակելու է նոր ձեւաչափով

 
Կենտրոնական բանկը թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով փոփոխություններ է իրականացրել ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների հրապարակման գործընթացում:
 
▶️ Մասնավորապես՝ 2024 թվականի հուլիսի 1-ից հետո ֆինանսական կազմակերպությունների կողմից թույլ տրված խախտումների համար Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի կողմից ֆինանսական կազմակերպության և (կամ) նրա ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ հրապարակվելու է հետևյալ տեղեկատվությունը՝
1️⃣ խախտման հակիրճ նկարագրությունը,
2️⃣ խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցի հանրամատչելի նկարագրությունը,
3️⃣ պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը,
4️⃣ կիրառված որոշումների դատական կարգով բողոքարկված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:
▶️ Միևնույն ժամանակ` հստակեցվել են նաև հրապարակումը հետաձգելու հիմքերը. հրապարակումը կարող է հետաձգվել, եթե առկա է հետևյալ հանգամանքներից մեկը`
🔸 ​ա. հրապակումը կարող է վտանգել ՀՀ ֆինանսական համակարգի, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների, շուկաների և ենթակառուցվածքների կայունությունը,
🔸 բ. հրապարակումը կարող է անհամաչափ վնաս պատճառել խախտում թույլ տված ֆինանսական կազմակերպությանը (կազմակերպություններին) կամ վարչական վարույթում ներառված անձին (անձանց),
🔸 գ. հրապարակումը կարող է վտանգել հանրային շահը:
✅ Պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվելու է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում՝ որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում։
📍 Պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.cba.am/am/SitePages/fscpunishments.aspx