A
A
«Կենդանիների խնամքի կենտրոն»-ից վերջին ամիսներին 76 շուն է խնամակալ ունեցել. քաղաքապետարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ից վերջին 5 ամիսներին 76 շուն է խնամակալ ունեցել:
Այս գործում կենտրոնին օգնում են նաև կամավորները, ովքեր ևս կենդանիների համար ընտանիքներ են փնտրում:
Նշված կենդանիների գերակշռող մասը որոշակի ցեղատեսակի չի պատկանել: Համայնքային դպրոցներում կազմակերպվում են կրթական արշավներ և, սրանով պայմանավորված, անտուն կենդանիներին խնամակալության վերցնելու ցանկությունը մեծ է երեխաների շրջանում: Նախորդ տարի կենտրոնում եղած 100-ից ավելի կենդանի է տեր գտել, բայց այս տարի այդ թիվը կգերազանցվի: