A
A
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է, գրում է Shamshyan.com-ը:
Տարածքը պարեկները սահմանազատել են:Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները: Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: