Բացել լրահոսը Փակել լրահոսը
449028564_995704072561378_7898551393721878_n
A A
Հասարակություն

Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսի, Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի, Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի, ինչպես նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով համակարգող Էնդրյու Կարուանա Գալիցիայի հետ։

Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։