![436658188_7887362608014936_8062555933791377816_n 436658188_7887362608014936_8062555933791377816_n](/static/articles/47/50/14/l-2W3jdj3Yx2.jpg)
A
A
Լոռի բերդի նոր գտածոները
Աջակցիր «Ա1+»-ինԳեղեցիկ զարդագոտիով պատված կավե ծխամորճի գլանակը օրեր առաջ է հայտնաբերվել «Լոռի բերդ» ամրոցի առաջին բաղնիքի հարակից տարածքից։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը հունիսի 18-ից պեղումներ է իրականացնում։
Արման Նալբանդյան արշավախմբի ղեկավար
Գիտահետազոտական կենտրոնը այս տարի ևս շարունակեց պեղումները «Լոռի բերդ» ամրոցի տարածքում։ Այս տարի աշխատանքները կենտրոնացել են առաջին բաղնիքի հարակից տարածքում բացված ջրուղիների հատվածում, որտեղից հայտնաբերել ենք խեցեղեն, ուլունքներ և այլ առարկաներ, որոնք թվագրվում են 12֊13֊րդ դդ.։
«Լոռի Բերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքները կշարունակվեն ևս մի քանի օր։