Բայց մեկ այլ, հնարավոր շատ ավելի մեծ ճանապարհը կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով․ Օ'Բրայեն
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, անդրադարձել է Բաքու նախատեսվող այցին։
«Մենք շատ հստակ ենք խոսում նախագահ Ալիևի հետ․ խաղաղություն հաստատելու ժամանակն է։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի հարցն է, որն ակնկալում է, որ իրեն հարգեն՝ որպես համաշխարհային առաջնորդի, որն ընդունում է COP-29-ը։ Դա ամբողջ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է։ Բոլոր այդ երկրներն այժմ արտահանում են իրականացնում միայն Չինաստանի կամ Ռուսաստանի միջոցով: Որպեսզի նրանք այլ ելք ունենան, նրանք պետք է աշխատեն Ադրբեջանով:
Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ, հնարավոր շատ ավելի մեծ ճանապարհը կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով: Եվ այդ առումով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին և 90-ականներից ի վեր գոյություն ունեցող սարսափելի հակամարտությանը։ Եվ մեր ուղերձն այն է, որ ժամանակն է հաստատելու խաղաղություն։ Եվ միայն այդ պարագայում մենք կարող ենք լուծել պատերազմի հետ կապված շատ խնդիրներ։
Մենք Ալիևի հետ խոսել ենք նաև մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտության մասին։ Դա զրույցի պարբերական թեմա է, ներառյալ՝ պետքարտուղար Բլինքենի՝ վերջերս նրա հետ ունեցած խոսակցությունը։ Ես ևս կբարձրաձայնեմ այդ հարցը առաջիկա հանդիպմանը»։