Բացել լրահոսը Փակել լրահոսը
638
A A
Հասարակություն

Սեյրան Կիրակոսյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 110 կգ քաշային Սեյրան Կիրակոսյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունում: Եզրափակչում հայ ըմբիշը զիջել է Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Յանկովսկիին։ Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
 
🥉Հայաստանի մյուս ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը (65 կգ) Մ17 տարեկանների ԵԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր` վճռորոշ գոտեմարտում 6:0 հաշվով հաղթելով սերբ ըմբիշին։
 
Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ են դուրս եկել նաև Մարատ Աճեմյանը (45 կգ), Յուրիկ Մխիթարյանը (51 կգ) և Ալեքս Մարգարյանը (60 կգ):
🤞Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալի համար կպայքարի 71 կգ քաշային Արթուր Ամոյանը: Նա դուրս էր եկել կիսաեզրափակիչ, սակայն 3:3 հաշվով զիջել է ռուս ըմբիշին: