Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը (տեսանյութ)

Fastex-ի կողմից անցկացվող տեղեկատվական հերթական հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 18-ին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124a հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ տարածքում: Ֆասթեքսի հանդիպումը համընկել էր Վենետիկյան բիենալեի օրերի հետ՝ գրավելով աշխարհի տարբեր կետերից այդտեղ ժամանած արտիստների, ծրագրավորողների և ստեղծագործողների ուշադրությունը դեպի ժամանակակից արվեստի և Web3 տեխնոլոգիաներ:

Միջոցառումն սկսվել էր Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանի ելույթով, ով անդրադարձ կատարեց նաև Ֆասթեքս Web3 էկոհամակարգի հիմնահարցերին:

Այնուհետև Հայկ Ազարյանը խոսել է ftNFT հարթակներից, որոնք հիանալի հնարավորություն են տալիս արտիստներին ստեղծել իրենց իսկ NFT հավաքածուները և տարածել իրենց արվեստը թվային իրականությունում՝ հասնելով համաշխարհային ճանաչման:

Հայկ Ազարյանի խոսքին հաջորդել է Ֆասթեքսի համագործակցությունների գծով ղեկավար Արմեն Բաղդասարյանի կողմից Բահամուտ հիմնադրամի գործունեության վերաբերյալ մանրամասն սահիկաշարը, որի շրջանակներում ներկայացվել են ֆինանսավորման բազմաթիվ հնարավորություններն այն բիզնեսների և անհատների համար, որոնք հետաքրքիր նախագծեր կարող են ստեղծել և զարգացնել Բահամուտ բլոկչեյնում: Արտիստները, ստեղծագործողները և ծրագրավորողները նույնպես կարող են օգտվել այս հնարավորությունից և առաջխաղացնել իրենց արվեստը Web3 տիրույթում:

Ֆաստեքսի հանդիպումները շարունակական են։ Սպասվող հանդիպումների վերաբերյալ նորությունները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Ֆասթեքսին սոցիալական մեդիայի հարթակներում: 

 

Fastex-ի մասին

 

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։