Բացել լրահոսը Փակել լրահոսը
assange-julian-appeal-high-court_6462281
A A
Քաղաքականություն

Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բրիտանական բանտից․ The Guardian (տեսանյութ)

Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը գրավի դիմաց ազատ է արձակվել բրիտանական բանտից, հաղորդում է The Guardian-ը։

WikiLeaks-ը տեսագրություն է հրապարակել, թե ինչպես է Ասանժը երկուշաբթի երեկոյան Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում ինքնաթիռ նստում։

Ասանժի դատավճիռը պետք է կայացվի վաղը Հյուսիսային Մարիանյան կղզիների Սայպան քաղաքում կայանալիք լսումների ժամանակ։ Ամենայն հավանականությամբ դատավորը գործով կհաստատի նրա հինգ տարիների կրած պատիժը և նոր բանտարկություն նրան չի սպառնա:

Ակնկալվում է, որ Ասանժը կընդունի իր մեղքն ԱՄՆ լրտեսության մասին օրենքը խախտելու համար և նրան թույլ կտան վերադառնալ Ավստրալիա, ասվում է դատական փաստաթղթերում:

Իսկ թե ինչո՞ւ է վճիռը կայացվելու Սայպան կղզում, Արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան պարզաբանել է՝ «ամբաստանյալի քաղաքացիության երկրին մոտ լինելու համար»։ Պաշտոնյան հավելել է, որ լսումների ավարտից հետո Ասանժը պետք է մեկնի Ավստրալիա:

Wikileaks-ը X-ում հայտնել է, որ Ասանժը լքել է Բելմարշ բանտը երկուշաբթի առավոտյան՝ այնտեղ 1901 օր մնալուց հետո։

Ամերիկյան դատախազությունը Ասանժին մեղադրում է պաշտպանական ոլորտին վերաբերող գաղտնի տեղեկատվության հափշտակման և հանրայնացման համար։ Այս հանցագործության համար Ասանժին ԱՄՆ տարածքում կարող էին մահվան դատապարտել։

Խուսափելով արտահանձնումից՝ 52-ամյա Ասանժը 7 տարի անցկացրել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում, սակայն էկվադորցիները նրան փոխանցել են բրիտանացի իրավապահներին: Անցած հինգ տարիներին Ասանժը պահվում էր Լոնդոնի բանտում։ Նրա փաստաբանները պնդում էին, որ նրա արտահանձնումը կհամարվի պատիժ նրա քաղաքական հայացքների համար և կխախտի խոսքի ազատության իրավունքը: