Չեղած բերքով էլ ինչ առևտուր. Մ6 մայրուղու վաճառականներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏիկին Արուսի վաճառակետն այս տարի բավականին համեստ է, իսկ պատճառը՝ Տավուշն ու Լոռին ցնցած աղետն է, որից անմասն չմնաց նաև իր փոքրիկ բիզնեսը: Հեղեղից վնասվեց կրպակը,և այն ամենը, ինչը պահեստավորած էր այդտեղ: Ու ինչպես ինքն է ասում՝ դեռևս ուշքի են գալիս, խելքի բերում վաճառակետը, բայց այն նախկինի նման լցնել դեռ վախենում են:
« Կեռաս ա ,բալա, ծիրան ու ամառային խնձոր , անձրևներից սենց լրիվ սրբել տարելա ,էս նոր-նոր սկսել ենք ,ունեցել եմ ամեն ինչ , աշնան հավաքած պոպոք,պնդուկ,օղիներ,գինիներ, ամեն ինչ: Մեշոկով պոպոք եմ ունեցել, չրեր, էն ինչ ունենք՝ չենք թողնում փչանա, օղի էինք թորել »,-ասում է Արուս Հարությունյանը:
« Առավոտից իրիկուն ստեղ ենք, բայց առևտուր չկա,շարժ չկա: Վնասվել է ամբողջ ելակը, քշել տարելա, ինչ էլ մնացելա՝ ցեխի տակա, նա էլ վաճառքի ենթակա չի »,-ասում է վաճառողուհիներից մեկը:
Ինչևէ , վնասված բերքը այգում թողնել չեն կարող, չվաճառվի՝ էլի տարբերակ կգտնեն,օղի կթորեն, բայց կրած վնասների մասին էլ դեռ երկար կհիշեն: