A
A
Ինչքան ուզում ա վերանորոգեն,սարքեն «Վերսալի» պալատ, ես ստեղ չեմ ապրի․ աղետից տուժած (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍանահին կայարանի ջրհեղեղից տուժած երկու շենքերի ափամերձ շինություններն արդեն մի քանի օր է քանդվում են: Դրանց տեղում հեղեղապաշտպան հենապատ է կառուցվելու:Առաջին հարկի բնակիչ Հայկազի կարծիքով՝ հենց այդ կառույցներն են ծառայել որպես ծանծաղ, փրկել բնակիչներին աղետի ամենադրամատիկ պահին, գրում է Անկյուն+3-ը։
« Էս որ քանդում են, եթե սա չըլներ, կոնկրետ էս շինարարությունը, մենք վաղուց չկայինք , ընդեղից էդ հոսանքը կտար, մեզ միանգամից կքշեր կտաներ,էս կառույցները մեզ տվեցին թանկագին 5-6 րոպե , որ մենք կարացինք առաջին հարկից բարձրանանք :Էս շինությունները 100 տարիա ստեղ կա,ջուրն էլ շատա բարձրացել » ,-ասում է Սանահին կայարանի բնակիչ Հայկազ Սեդրակյանը: