Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սողանք Հորբատեղ գյուղում (2)
A A
Պաշտոնական

Հորբատեղ գյուղում տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը փակվել է

Հունիսի 24-ին, ժամը 07։34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հորբատեղ գյուղի 9-րդ փողոցում տեղի է ունեցել սողանք, ճանապարհը փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հողամասերի գերխոնավեցումից տեղի է ունեցել սողանք (մոտ 80 խմ)․ ավտոճանապարհը փակվել է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը: