Ի՞նչ ծառայություններ է առաջարկում «Վարդանանց» ՆԲԿ-ի Ցերեկային ստացիոնարը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴարձեք բժշկական կենտրոնում առանձնասենյակի տերը և ոչ՝ սպասող այցելու։
Օգտվեք «Վարդանանց»-ի Ցերեկային ստացիոնարից և ստացեք արդյունավետ բուժում՝ առանց հիվանդանոցում պառկելու:
Ծանո՞թ իրավիճակ է՝
- բժշկի նշանակումները նախատեսում են ներերակային կամ կաթիլային ներարկումներ
- օգտագործվող դեղերը պահանջում է բժշկի հսկողություն
- հիպերտոնիկ կրիզը կամ արյան մեջ շաքարի տատանումները դժվար կառավարելի են
- Ձեզ նշանակվել է երկու և ավելի մասնագետի խորհրդատվություն, և Դուք ցանկանում եք, որ նրանք Ձեզ այցելեն առանձնացված վայրում
- չեք ցանկանում հիվանդանոցում պառկել, եթե դա պայմանավորված չէ վիրահատության անհրաժեշտությամբ։
Հետաքրքիր առաջարկ
Ձեր խնդրի լավագույն լուծումը «Վարդանանց»-ի Ցերեկային ստացիոնարն է, որը տրամադրում է բարձրորակ բժշկական օգնություն՝ հարմարավետ պայմաններում։
Բուժվեք ցերեկը, իսկ երեկոյան վայելեք հարազատ տան անդորրը։
Պատկերացրեք և զգացեք հարմարավետությունը
Ցերեկային ստացիոնարը բժշկական օգնության նորարարական ձև է: Այն նախատեսում է «Վարդանանց»-ում առանձին անձնական տարածքի տրամադրում, որտեղ Դուք տեղավորվում եք բազմոցին, որը մեկ կոճակի սեղմումով դառնում է հարմարավետ մահճակալ:
Ձեզ առաջարկվում են զովացուցիչ խմիչքներ, թեյ, սուրճ: Ցանկության դեպքում կարող եք պատվիրել սնունդ՝ «Բարի» ռեստորանից:
Անձնակազմը Ձեր կողքին է
Բուժքույրական կետում, որը գտնվում է անմիջապես ձեզ հատկացված տարածքում, փորձառու և բարեհամբույր բուժքույրերն ու բուժակները մշտապես հսկում են Ձեր առողջական վիճակը և անընդմեջ կապի մեջ են բուժող և հերթապահ բժիշկների հետ: Երկու ժամը մեկ բժշկն ընթացիկ շրջայց է կատարում, իսկ բուժառուի վիճակով պայմանավորված՝ լրացուցիչ այցեր: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են նեղ մասնագետների այցելություններ կամ հրավիրվում է բժիշկների խորհուրդ (կոնսիլիում)։
Այս ամենը Դուք վայելում եք 9։00–21։00-ն ընկած ժամանակահատվածում՝ այնքան, ինչքան դա անհրաժեշտ է բժշկի նշանակումներից և Ձեր վիճակից ելնելով:
Ցերեկային ստացիոնարի կախարդական բազմոցի հնարավորությունները
Եվ այսպես՝ Դուք տեղավորվեցիք անհատական բազմոցին, Ձեզ զննեց հերթապահ անձնակազմը, և Ձեզ բուժող բժշկի հետ համաձայնեցրեց նշանակումներն ու հետազոտությունները:
Անմիջապես տեղում կազմակերպվում են՝
- անալիզների նմուշառում
- ուլտրաձայնային հետազոտություն
- համակարգչային շերտագրություն (КТ)
- ռենտգեն
- ջերմաստիճանի, զարկերակային ճնշման, արյան մեջ թթվածնի պարունակության չափումներ
- ֆիզիոթերապիայի սեանսներ և վիրակապումներ։
Ոչ մի շանս վարակներին և մանրէներին
Սենյակների օդը մշտապես թարմացվում և ախտահանվում է՝ ի նպաստ Ձեր առողջության։
«Վարդանանց»-ում՝ ինչպես տանը
Դուք անհրաժեշտ բուժումն ու խնամքը ստանում եք օրվա ընթացքում, իսկ երեկոյան վերադառնում եք տուն՝ ընտանեկան առօրյա կյանքին։
Բոլոր մասնագետները ձեզ զննում և բուժում են մեր բժշկական կենտրոնում՝ մեկ վայրում:
Ցերեկային ստացիոնարը հարմար է հատկապես հեռավոր վայրերում ապրողների համար։
Մեր բժշկական անձնակազմը մշտապես ձեր կողքին է՝ ապահովելով հոգատարություն, խնամք և առողջության հսկողություն։ Մենք պատրաստ ենք տրամադրելու այն ամենն, ինչն անհրաժեշտ է ձեր հարմարավետության համար։
Անհատական մոտեցում
Առավելագույն արդյունքի հասնելու համար՝ ցերեկային ստացիոնարում բուժման ծրագրերը կազմվում են անհատական մոտեցմամբ, հնարավորինս սեղմ ժամկետում: Բոլոր նշանակումներն արվում են՝ հաշվի առնելով Ձեր բիոռիթմերը:
Հիվանդության նահանջը
- Թոքաբորբ կամ ասթմա
- սրտային անբավարարություն կամ հիպերտոնիկ կրիզ
- ալերգիկ ստատուս կամ երիկամային ցավեր
- սուր բրոնխիտներ կամ պանկրեատիտներ։
Այս և մի շարք այլ հիվանդություններ ցերեկային ստացիոնարում բուժում ստանալու ցուցում են: Բուժումը տրամադրվում է ըստ գործելակարգերի, ինչը գրավական է, որ 1–3 օրվա ընթացքում ունենալու եք վիճակի լավացում՝ երաշխավորելով հետագա կայուն դրական արդյունք, որպեսզի Դուք կարողանաք անկեղծ արտասանել՝ «Վարդանանցը բուժում է»։
Բուժվե՜ք ցերեկային ստացիոնարում
- այցելեք մեզ՝ Վարդանանց 18/1
- զանգահարեք +𝟯𝟳𝟰 𝟭𝟭 𝟱𝟵 𝟮𝟭 𝟬𝟬 համարով
- դիմեք Ձեզ բուժող բժշկին
- գրանցվեք առցանց։