A
A
Եթե սա քաղաքական չէ, ինչու այս մեքենան ամիսներ առաջ առգրավելուց հետո վերադարձրին. Ռոման Երիցյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե նախագահին սպասարկող մեքենան առգրավելը քաղաքական որեւէ ենթատեքստ չունի եւ այն իրոք այդպիսի նպատակ է հետապնդում, ապա հարց է առաջանում՝ ամիսներ առաջ, երբ որ այս նույն ավտոմեքենան ՀՀ դատարանի որոշման հիման վրա առգրավվել ու խուզարկվել է, ինչո՞ւ են կրկին վերադարձրել Աշոտ Դանիելյանին: Ոչինչ չի հայտնաբերվել ու կայացվել է որոշում այն վերադարձնելու մասին»,- այսօր Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը: