Բացել լրահոսը Փակել լրահոսը
96
A A
Պաշտոնական

ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը   ազատվել է աշխատանքից

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը  ազատվել է աշխատանքից։ 

«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ,

Տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ  նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:

Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետասյու և միշտ:

Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք»,- գրել է ԱԺ  նախագահի մամուլի արդեն նախկին քարտուղարը: