Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մաջիթ Շահրադ Զարեն՝ Կարեն Դեմիրճյան թանգարանում (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյան թանգարանում կայացավ իրանցի օպերային երգիչ, տենոր Զարեհ Մաջիթ Շահրադի դեբյուտային ելույթը։ Նա ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը և զուգահեռ վոկալ ուսանել օպերային երգիչ, պրոֆեսոր Արմեն Կարապետյանի մոտ։

«Ի տարբերություն օպերային բեմի, կամերային սրահում երգելն ավելի բարդ է, քանի որ կոնտակտը հանդիսատեսի հետ առավել մոտիկ է։ Եվ այն, որ Զարեհը նման ընդունելության արժանացավ, կարծում եմ ուրույն հաղթանակ էր սկսնակ, բայց հիանալի տվյալներ ունեցող երգչի համար»,- ասաց պրոֆեսոր Արմեն Կարապետյանը։