Բացել լրահոսը Փակել լրահոսը
36
A A
Պաշտոնական

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Լիտվա

 Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Լիտվա։ 

 Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

Արարատ Միրզոյանն այցի ընթացքում հանդիպումներ կունենա Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: 

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս, որից հետո կողմերը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն։