Բացել լրահոսը Փակել լրահոսը
02
A A
Հասարակություն

Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկի լողավազանում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու ջրшհեղձ եղած մարմին

Երեկ՝ հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկում դի կա:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանը:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված գյուղի Սևան Այգեգործական 6-րդ թաղամասի տներից մեկում՝ լողավազանի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի:Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալներ Արամայիս Բաբայանի, Յուրա Պապյանի, Օգսեն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վազգեն Բադալյանի և Հովհաննես Թաթոյանի գլխավորությամբ: