Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաղաքացիները անընդհատ ձայնագրվելու են, հետեւելու են բոլոր անմեղ մարդկանց (տեսանյութ)

✅Սամվել Մարտիրոսյան՝ Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ ✅Արթուր Պապյան՝ Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ ✅Գևորգ Հայրապետյան՝ Անձնական տվյալների պաշտպանության փորձագետ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթ, որով մի շարք տնտեսվարողներ պարտավորվում են տեղադրել տեսահսկման սարքեր և Ներքին գործերի նախարարության համար ապահովել 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն պարտադիր տեսահսկման համակարգերին: Նախագծի հեղինակների հիմնավորումն այն է, որ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին հնարավորինս արագ արձագանքելու համար՝ հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների անկառավարելի աճը: