A
A
Դադարեցվելու է Կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 21-ից՝ ժամը 16:00-ից մինչև սույն թվականի հունիսի 24-ի ժամը 14:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, հայտնում են ԿԲ-ից։
«Ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը:
Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար»,-նշված է հաղորդագրության մեջ։