Նիկոլ Փաշինյանը սրում է իրավիճակը․ Վահրամ Աթանեսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Նիկոլ Փաշինյանը կարող էր սկսել ներքին քննարկում ինչպես Հայաստանում, այդպես էլ Արցախում։ Եթե ուներ համոզիչ փաստարկների փաթեթ։ Ես կարծում եմ ուներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով վարչապետ նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2018թ․պետք է ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում ինքնավարությամբ այն տրամաբանությամբ, որ լինի հայկական և համատեղ կառավարման միավոր։
Վ․Աթանեսյանն ասում է, որ խնդրի լուծումը պետք է լիներ փաթեթային՝ առաջին փուլում պետք առանց նախապայմանների ԼՂ շուրջ գտնվող 5 շրջանները վերադարձվեին Ադրբեջանին, ամրագրվեին նոր շփման գիծն ու անվտանգության երաշխիքները։ Իսկ երկրորդ փուլում կընթանային բանակցություններ, որոնց ժամանակ կքննար ԼՂ կարգավիճակի հարցը։ «Նիկոլ Փաշինյանը մի փոքր սրում է իրավիճակը երբ ասում է, ԼՂ կարգավիճակը հնարավոր էր միայն Ադրբեջանի կազմում։ ։ Եթե առաջին փուլի քայլերը կատարվեին, ապա հաջորդը պետք է լիներ ՄԱԿ ԱԽ բանաձևը, որը կարող էր անցումային կարգավիճակ սահմանել, որը հետո կարող էր լինել Ադրբեջանի կազմից դուրս։ Հնարավոր էր, լիներ Կոսովայի նման»,- հավելեց Վահրամ Աթանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։