Էդմոն Մարուքյանը՝ շարժման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս շարժումը Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին շատ ուժեղացրեց: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հարցերով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Մայիսի 9-ին Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ սկսում են իմպիչմենթի գործընթաց, որից հետո ընդդիմությունը սկսում է խաբելու պրոցես: Ասում է՝ բա գիտե՞ք ինչ կա, դեռ պետք չի եւ չեն իրականացնում իմպիչմենթի գործընթաց, որը Սրբազանը կոծկում է: Ինչո՞ւ: Սրբազան ջան, ինչո՞ւ ես դու արդարացնում այսօրվա ընդդիմության խաբեությունը, որպեսզի ցույց չտան, որ իրենք չունեն 36 ստորագրություն իմպիչմենթի համար: Նրանք բերում են հայտարարության տեքստ, որով ցույց են տալիս, որ չեն ուզում իմպիչմենթ անել: Բերել են ԱԺ ուղերձի տեքստ, որի քննարկմանն անգամ չեն ներկայանում ԱԺ հանձնաժողովում: Այսինքն չկա ընդդիմությունը, նա չունի 1/3 ստորագրություն:
Քանի որ չկա 1/3, մենք ասում ենք՝ մանդատները դրեք: Հիմա որպեսզի մանդատները չդնեն, հազար ու մի մահանա են բերում, հիմարագույն արդարացումներ են բերում»,- հայտարարեց Մարուքյանը: