Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Երկու նամականիշ` նվիրված Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին (տեսանյութ)

«Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ» թեմայով նամականիշերի մարման արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ Պոդպոմոգովի արվեստանոցում:

Արվեստանոցում պահպանվում են Պոդպոմոգովի՝ տարբեր տարիներին ստեղծած կտավներ, քանդակներ և այլ աշխատանքներ, նրա իրերից:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը (1924-1998 թթ.) իր՝ «Վերջին մղոնը» կտավի խորապատկերին, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է նրա «Իմ մեղքը» կտավը:

Նամականիշերի վրա նաև առկա է «ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:

Նամականիշերը տպագրվել են Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը՝ 20.000 օրինակով: Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: