«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում ամենախոշոր ՏՏ ընկերությունը՝ «ՍոֆթԿոնստրակտը» հյուրընկալել է Մալթայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրիի գլխավորած պատվիրակությանը։
Մալթացի բարձրաստիճան հյուրի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանը և Վահագն Բադալյանը, «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, «Ֆասթ Բանկի» գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանի և այլք։ Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, ինչպես նաև «Ucraft»-ի, «Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել ընթացիկ և զարգացման ծրագրերին։
Այցի ընթացքում նշվել է, որ առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ և տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնագիտացած է, մասնավորապես, ծրագրային ապահովման, ֆինանսական ծառայությունների մատուցման, Web3 նախագծերի խթանման, արհեստական բանականության և մետատիրույթի գործիքակազմի մշակման և բազմաթիվ այլ ուղղություններով։ Անդրադարձ է եղել Fastex էկոհամակարգին և այդ շրջանակում իրականացվող թվային փոխակերպման գործընթացին։
Նախարար Սիլվիո Շկեմբրին նշել է, որ Մալթայում տեսախաղերի զարգացման ռազմավարությունը պետական մակարդակով վաղուց է գործում և զուգորդվում է ոլորտին վերաբերող կրթական ծրագրերով: Նա հույս է հայտնել, որ այս հանդիպումները հիմք կդառնան գործնական կապերի համար։ Սիլվիո Շկեմբրիի շրջայցը եզրափակվել է ՏՏ ոլորտի զարգացման և կիբերանվտանգության մասին քննարկումներով։