A
A
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի և փաստաբաններ Արսեն Բաբայանի ու Վահե Եփրիկյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ ՀՅԴ դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով
Այսօր՝ հունիսի 18-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ՀՅԴ դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով:
Ասուլիսին մասնակցել են ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Վահե Եփրիկյանը:
«Հերթական հակաօրինական ու անբարոյական արշավն է սկսվել գործող իշխանությունների կողմից բոլոր հնարավոր և անհնարին լծակներով ընդդեմ այն պայքարող մարդկանց ու ուժերի դեմ, ովքեր հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը ի պաշտպանության Հայաստանի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքների, Արցախի Հանրապետության պաշտպանության»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց նաև, որ տևական ժամանակ է նիկոլական իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ վրա, ընդ որում՝ տարբեր ժամանակահատվածներում օգտագործելով ամենատարբեր մեթոդները, բայց ձեռագիրը նույնն է՝ կեղծիքի, ստի, քաղաքական հալածանքների միջոցով, այսպես կոչված օրինականության շղարշի քողի տակ, փորձել ներկայացնել մեղադրանքներ։
«Դուք տեղյակ եք, թե ինչպես է նիկոլական իշխանությունն արգելում ՀՅԴ-ականների եւ այլ գործիչների մուտքը Հայաստան: Տեղեկացնեմ, որ անձամբ ինձ հետ էլ է պատահել: Այս մարդիկ չխորշելով համագործակցում են նաեւ այլ երկրների կառույցների հետ, որպեսզի հնարավորինս խոչընդոտվի ՀՅԴ-ականների այցերը տարբեր երկրներ, հայ համայնքների հետ հանդիպման Հայ դատի աշխատանքների ներգրավման շրջանակներում....