Բացել լրահոսը Փակել լրահոսը
563
A A
Պաշտոնական

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են ՌՈ ենթակա զորամասերի հրամանատարները։ Հայտնում է ՊՆ-ն։
 
Հավաքների նպատակն է կատարելագործել հրամանատարների մասնագիտական հմտությունները և ունակությունները:
 
ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հավաքի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հրամանատարների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը և մասնակցությունն ատեստավորման գործընթացին: