Ինչպե՞ս պաշտպանվել շոգ եղանակին
Աջակցիր «Ա1+»-ին Առողջապահության նախարարությունից հայտնում են․
Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը 35-36°C է, ինչը նշանակում է` անհրաժեշտ է մեղմել բարձր ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա:
![🌡](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tca/1/16/1f321.png)
7 պարզ կանոն` շոգին դիմակայելու և առողջությունը պահպանելու համար.
![1️⃣](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t7a/1/16/31_20e3.png)
Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-17:00-ի ընթացքում:
![2️⃣](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t99/1/16/32_20e3.png)
Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ:
![3️⃣](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tb8/1/16/33_20e3.png)
Հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ:
![4️⃣](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/td7/1/16/34_20e3.png)
Օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
![5️⃣](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tf6/1/16/35_20e3.png)
Խմել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ: Օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած. այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել:
![6️⃣](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t15/1/16/36_20e3.png)
Չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
![7️⃣](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t34/1/16/37_20e3.png)
Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցանկալի է ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը: