Բացել լրահոսը Փակել լրահոսը
448564334_847640444064843_7490634171315088902_n
A A
Պաշտոնական

Օրվա ընթացքում որոշ ժամերի ճանապարհը կփակվի

Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նշված ճանապարհի տարբեր հատվածներում մինչև հունիսի 23-ն իրականացվելու են շեպերի հանույթ և քարաթափում։
 
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օրվա ընթացքում որոշ ժամերի ճանապարհը կփակվի։
 
Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։