A
A
Որ բարեհաջող հասնենք ստեղ սահմանազատման, Ոսկեպարի նման փշալարեր կդնենք, ու կովը հասնի էլ չի անցնի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանը Սյունիք այցի շրջանակներում այցելել է նաև Ճակտեն գյուղ՝ հանդիպել բնակիչների հետ։
«Մտածում էի, ոնց անենք, որ Ճակատեն գյուղը զարգանա, այստեղ հազարավոր տուրիստներ պետք է գան, բայց փաստն այն է, որ առանց խաղաղության հնարավոր չի լինի»,-ասաց նա և տեղեկացավ, որ գյուղում միայն անասնապահությամբ են զբաղվում։
«Անասունները գնում են՝ չեն գալիս, ստիպված բնակիչները քանակը կրճատել են»,-ասացին տեղացիները։
«Հիմա ուզում եմ ցույց տամ, թե Ոսկեպարում ինչ ենք անում, սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այսինքն՝ էդտեղ բացառված է մարդ անցնի։ Կովը սկզբուքնորեն չի հասնի, սահմանապահները կանգնած են, բայց եթե հասնի էլ՝ բացառված է, չի անցնի»,-նշեց Փաշինյանը։