Նոր թափոնամանները՝ նոր հասցեներում․ քաղաքապետարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար: «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրն ամփոփվում է: Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքին տրամադրվել է նաև երկու բազմաֆունկցիոնալ աղբատար մեքենա, որոնցով տեղափոխվելու են ապակե տարաները: Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար: Թափոնների կառավարման մշակույթը մայրաքաղաքում վերջին չորս տարիներին է ձևավորվել:
Տարրական և միջնակարգ դպրոցներում էկո-ակումբներ են հիմնվել, որոնք տարբեր մրցույթներով ցույց են տալիս, թե ինչպես պետք է պահպանել շրջակա միջավայրն ու ինչպես իրենք են ասում՝ փրկել մոլորակը աղբից: