Պղտոր ջուր` անձրեւից հետո
Կապանում ջրամատակարարումն իրականացվում է գրաֆիկով, ներքին ցանցում կորուստները շատ են, սրանք մշտական խնդիրներ են, և մարզկենտրոնի բնակիչների ամենօրյա խոսակցության թեման են դարձել:
Կոյուղատար ցանցն էլ է հին. որոշ հատվածներում կոյուղին լցվում է գետ: Հիմնովին վերակառուցման անհրաժեշտություն է զգացվում, իսկ դրա համար զգալի միջոցներ են անհրաժեշտ:
Նախկինում գործող մաքրման կայանը Արցախյան պատերազմի տարիներին շարքից դուրս է եկել:
Գլխավոր կոյուղատարարի երկարությունը 11կմ է:
Ջրի մաքրումը հիմնականում հեղուկ քլորով է կատարվում:
Վերջերս «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը մարզ կատարած այցելության ժամանակ տեղեկացրեց, որ մաքրման կայանը վերագործարկելու, կամ նորը կառուցելը համար մոտակա 5 տարիներին ծրագրեր չեն նախատեսում: «Հսկայական ներդրումներ են պետք, եթե աշխատի էլ ջրի սակագինը 3 անգամ պետք է բազմապատկվի»:
Իսկ կապանցիներն էլ հորդառատ անձրևներից հետո ստիպված են պղտոր ջուր օգտագործել, քանի որ մաքրման կայանի սարքավորումները չեն հասցնում այն ֆիլտրել: