Բացել լրահոսը Փակել լրահոսը
ավ
A A
Հասարակություն

Կոմիտասը հայկական ինքնության առանցքն է․ Ավինյան

Կոմիտասը հայկական ինքնության առանցքն է, որի ներկայությունը պիտի ուղեկցի բոլոր սերունդներին, հատկապես՝ մանուկներին ու պատանիներին. այսպիսի գրառում է արել Երչևանի քաղաքապետ Ավինյանը։
 
 
«Հենց այս գիտակցումով կյանքի կոչեցինք մանուկների համար նախատեսված «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտը, որը, վստահաբար, տարածվելու է աշխարհի բոլոր անկյուններում, այն հաստատություններում, որտեղ ապրում և թևածում է հայկական միտքն ու խոսքը, երգն ու երաժշտությունը:
 
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգը, որի ընթացքում 250 հոգանոց մանկական երգչախումբը կատարեց «Կոմիտասական» կոթողային խմբերգաշարը»: