Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը: Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստը մեկնարկել է նախագահ Վահագն Խաչատուրյանի բացման խոսքով: Նախագահը ողջունել է տարեկան միջոցառման մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանքային քննարկումներ: Նիստի ընթացքում հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, այնուհետև աշխատանքային կարգով քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված հարցեր: