Բացել լրահոսը Փակել լրահոսը
448394301_432214119774696_6282079918966585936_n
A A
Պաշտոնական

Ավտովթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած

Հունիսի 15-ին, ժամը 06։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Իջևան-Սևան ավտոճանապարհի մոտ 69-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ե. Մ., ծնված 2002 թ․) և «VAZ» (վարորդ` Ա. Ա., ծնված 1977 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։
 
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտորն։