Բացել լրահոսը Փակել լրահոսը
07
A A
Բիզնես

Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում

Ucom ընկերությունը գործարկում է Next Level հետվճարային փաթեթների շարք, որը նոր անսահմանափակ հնարավորություններ է ընձեռելու բաժանորդներին։

Next Level 3000-ն այն բաժանորդների համար է, որոնք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց Facebook, Instagram, TikTok և այլ սոցիալական ցանցերի, YouTube-ի և այլ հավելվածների՝ այս փաթեթը առաջարկում է 30+ հավելվածի անսահմանափակ հասանելիություն։

Next Level 4000-ը և Next Level 5500 ներառում են անսահմանափակ ինտերնետ։ Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում։

Next Level 7500 հետվճարային փաթեթը տալիս է օգտատերերին լիարժեք ազատություն՝ անսահմանափակ րոպեներ տեղական բոլոր ցանցերում և անսահմանափակ ինտերնետ։

«Մեր փաթեթները մշակելուց մենք միշտ փորձում ենք հաշվի առնել բաժանորդների կարիքները։ Level Up փաթեթները հենց այդ տրամաբանությամբ են կազմվել։ Բայց այսօրվա բաժանորդները նոր կարիքներ ունեն՝ ոմանց անսահմանափակ ինտերնետ է պետք, ոմանք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց որոշակի հավելվածների։ Հենց դրա համար էլ մենք մշակել ենք այս հետվճարային փաթեթները՝ յուրաքանչյուրն իր անսահմանափակ բաղադրիչով։ Ուստի և մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Next Level փաթեթները, որոնց մեջ յուրաքանչյուր մարդ կգտնի իր անսահմանափակ ծառայությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր փաթեթների գործարկման առիթով Ucom-ը հայտարարում է Խաղարկություն՝ Next Level փաթեթներին միացող նոր բաժանորդների համար։

Ընտրելով Next Level հետվճարային փաթեթներից որևէ մեկը, բաժանորդները կմասնակցեն Next Level խաղարկությանը և հնարավորություն կունենան ստանալ 1000 նվերներից մեկը ՝ iPhone 15 և iPhone 15 Pro, Playstation 5, Macbook, Samsung, HONOR, Xiaomi սմարթֆոններ, ականջակալներ և այլն։ Ձեռք բերելով Next Level փաթեթներից մեկը՝ բաժանորդն ավտոմատ կստանա SMS, որտեղ նշված կլինի խաղարկության իր անհատական կոդը։

Image preview

Image preview