Բացել լրահոսը Փակել լրահոսը
448384679_932585772003642_9143066621287218711_n
A A
Բիզնես

ԶՊՄԿ-ն կազմակերպել է արյունատվության 4 ակցիա

 
Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորների համաշխարհային օր։
 
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները։
 
Նշենք նաև, որ արյունատվության ակցիաներից մեկն անցկացվել է Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում։
 
Առաջիկայում ծրագրվում են նմանատիպ ակցիաներ ևս։
 
Համարվում է, որ արյան մեկ դոնորը կարող է փրկել երեք հիվանդի կյանք։