A
A
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Լոռու մարզում տեղի ունեցած աղետից տուժած բնակավայրեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզում տեղի ունեցած աղետից տուժած բնակավայրեր: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հեղեղումներից տուժած բնակավայրերում և ծանոթացել իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Նախագահը զրուցել է բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց կարիքների և խնդիրների մասին: Նախագահն այցելել է նաև Ախթալա բնակավայր, որտեղ ներկայացվել է ժամանակավորապես կառուցված մետաղական կոնստրուկցիաներով կամուրջը, որը հնարավորություն է տվել վերականգնել կապը 6 բնակավայրի հետ: