Բացել լրահոսը Փակել լրահոսը
01
A A
Տնտեսություն

Պետությունը շուտով կսկսի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանում սոցիալական բնակարաններով ապահովելու նպատակով քննարկվում է 300 կացարանի նախագիծ, շուտով կսկսվեն այդ կացարանների հիմնանորոգման աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարանների աշխատանքների մեկնարկը երբ է տրվելու:

«Սոցիալական բնակարանային ֆոնդը զարգացնելու ուղղությամբ մենք նույնպես աշխատանքներ իրականացնում ենք: Նախարարությունն այդպիսի առնվազն 300 կացարանների նախագծեր է քննարկում: Շուտով մենք կանցնենք դրանց հիմնանորոգման աշխատանքներին»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: