Պարոն Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ, արտահերթ նիստը կլինի հունիսի 17-ին. Ռուբինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻմ շատ սիրելի գործընկեր Արծվիկ Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթին։
«Ըստ Սահմանադրության՝ արտահերթ նիստը պիտի հրավիրվի օրենքի ուժով և հիրավի այն կհրավիրվի ամսի 17-ին։ Սահմանադրությունը չի ասում, որ այդ նիստը պետք է կայանա, մեր օրենքներն ասում են՝ նիստը կայանում է քվորում լինելու պարագայում, հիմա քվորումը կլինի նիստը կկայանա, քվորում չի լինի՝ չի կայանա»,- ասաց Ռուբինյանը։
ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, թե իր համար տարօրինակ է, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր եկել են ԱԺ։ «Եթե ես չեմ սխալվում ձեր Սրբազան շարժումը երեկ հայտարարում էր, որ այսօր մեզ չպետք է թողնեք, որ գանք գործի։ Ինչպես տեսնում եք մենք բոլորս այսօր գործի ենք, բայց ես չեմ հասկանում թե դուք ինչի՞ եք եկել։ Գուցե դրա մեջ կողմնորոշվեք՝ հիմա ո՞րն է ձեր տակտիկան՝ ԱԺ նիստերը տապալե՞ք, թե՞ չտապալեք։ Կարո՞ղ է պարզվի, որ էսօր եկել եք նիստի, որովհետև եթե չգրանցվեիք, աշխատավարձ չէիք ստանա այս նիստի համար»,- ասաց նա։
Ռուբինյանը նաև նշեց, որ երեկ ինքը ԱԺ խորհրդի նիստին երկու հարց է բարձրացրել․ «Ինչո՞ւ է ներկայացվել ԱԺ ուղերձի նախագիծ և ոչ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ։ Մեր ընդդիմադիր գործընկերները ասացին, որ դա լրիվ այլ հարց է և երկրորդ հարցս՝ ինչո՞ւ նշված չէ Բագրատ Գալստանյանի վարչապետի թեկնածու լինելու անհրաժեշտության մասին, էլի ասացին, որ դա այլ գործընթաց է։ Սա ինձ համար շատ տարօրինակ է հարգելի գործընկերներ»։