Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կոպիրկին
A A
Քաղաքականություն

ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան. ՌԴ ԱԳՆ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդեն վերադարձել է Երեւան։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է РИА Новости-ն։

Նա ավելի վաղ Մոսկվա էր հրավիրվել՝ խորհրդակցությունների։ ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու մասին։

«Սերգեյ Պավլովիչը խորհրդակցությունների է մասնակցել և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է»,- ասել է Միխայիլ Գալուզինը։

Նա ընդգծել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը բացարձակ ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։