Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան
A A
Տնտեսություն

Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի․ Բադասյան

Հայաստանում խաղային կազմակերպիչը 5 մլն դրամից ավելի շահման դեպքում պետական բյուջե պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ:  

Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Սահմանվում է «խոշոր շահում» հասկացությունը, որ 5 մլն դրամը գերազանցող շահումն է: Առաջարկվում է 5 մլն դրամը գերազանցող շահման դեպքում սահմանել 10 տոկոս եկամտային հարկ: