A
A
Իրանը չի ընդունում տարածաշրջանի երկրների սահմանները փոխող որևէ նախաձեռնություն․ Ալի Բաղերի Քանի
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին վերահաստատել է իրանական կողմի՝ բազմիցս հնչեցրած այն դիրքորոշումը, որ Թեհրանը դեմ է որևէ նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ասել է CNN Türk-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին։
«Մենք (խմբ․ Իրան) աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը կօգնի տարածաշրջանի զարգացմանը, բայց չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և տարածաշրջանի սահմանները»,- ասել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։