A
A
Մակրոնը ցրել է Ֆրանսիայի խորհրդարանը
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում ցենտրիստական ճամբարի պարտությունից հետո երկրի նախագահ Էմանուել Մակրոնը ցրել է խորհրդարանի ստորին պալատը։ «Ես չեմ կարող վարվել այնպես, կարծես ոչինչ չի եղել, ես ցրում եմ Ազգային ժողովը»,- հայտարարել է նա հունիսի 9-ի երեկոյան։ Այս մասին հաղորդում է DW-ն։
Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 30-ին։ Մակրոնի խոսքով, դրանով ինքը մտադիր է ֆրանսիացիներին իրավունք տալ ընտրությունների միջոցով որոշել խորհրդարանի ապագան։ «Այս որոշումը լուրջ է և դժվար, բայց ամենից առաջ վստահության ակտ է»,- հավելել է նա։
Աջ պոպուլիստական «Ազգային միություն» կուսակցությունը, որը հիմնադրել է Մարին Լը Պենը, ջախջախիչ հաղթանակ է տարել Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում։