Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հերիք եղավ՝ մեզ սպառնան․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Խնդրում եմ դադարել մեզ սպառնալ։ Հերիք եղավ՝ մեզ սպառնան»,- այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանն, ըստ որի «Հայաստանի չմտածված քայլերը, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»: