Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Նվիրատուներ և նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից» ցուցադրության բացմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Նվիրատուներ և նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից» ցուցադրության բացմանը:

 

Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) դեռևս 1970-ականներից ձևավորված հավաքածուն: Այն ընդգրկում է հայ կերպարվեստի նշանավոր արվեստագետների գեղանկարչական ու գրաֆիկական գործերի միայն մի մասը (շուրջ 60 գործ)՝ հավաքագրված գնումների, փոխանակման և նվիրաբերության միջոցով: Ցուցադրությունում տեղ գտած Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքը Վալմարի նոր նվիրատվությունն է Հայաստանի ազգային պատկերասրահին: