A
A
Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին․ ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ․ ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է ևս 2 տուժած։
Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։
Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում.առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։
Մեկ քաղաքացի առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
----------------------------
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Լուրեր»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունից և ներկա իրավիճակից։
Նա հայտնել է, որ դեպքի վայրում հրդեհաշիջում են իրականացնում 30-ից ավելի մարտական հաշվարկներ։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և այս պահին էլ կա պայթյունի վտանգ»,- ասել է նա։
Պայթյունի վայրից, նախնական տվյալներով, հոսպիտալացվել է 5 քաղաքացի
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
---------------------------------------------------------------------------------
Պայթյունի ահազանգ Երևան-Սևան ավտոճանապարհին
Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ և Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ։
Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։